Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտն ու ՀՀ ղեկավարության հանցավոր անգործությունը

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտն ու ՀՀ ղեկավարության հանցավոր անգործությունը
08.07.2025 | 17:02

«Ստամբուլյան հռչակագիրը, որն ընդունվել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշման հետ մեկտեղ, վերահաստատում է ներկայիս Հայաստանի տարածքից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դատապարտում է Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսության մեջ մտնելու մերժումը։

Արևմտյան ադրբեջանցիների խաղաղ վերադարձը իրենց պատմական հայրենիք՝ Հայաստանի տարածքում, ապահովելու ջանքերը կշարունակվեն»։

Այս հայտարարությունը բռնապետ Ալիևը արել է օկուպացված Ստեփանակերտում՝ երեք օր առաջ։

Սա ասվում է մի քանի պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ։ Սրան ՀՀ ԱԳՆ-ն, իհարկե, չի անդրադառնում, ՀՀ ղեկավարը՝ առավել ևս։ Գլխավորը՝ Էջմիածնի ասպատակման հետ կապված պլանի մշակումն է, հո Ալիևի զավթողական ծրագրերի չեզոքացմամբ չե՞ն զբաղվելու․․․

Իսկ ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտը շրջանառության մեջ է դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից։ Դրանից հետո ՀՀ ղեկավարության հանցավոր անգործության հետևանքով այն արդեն հայտնվում է միջազգային որոշ հարթակներում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5363

Մեկնաբանություններ